ԾՆՆԴՈՑ 9:9-16

ԾՆՆԴՈՑ 9:9-16 ՆՎԱԱ

«Ահա ես հաստատում եմ իմ ուխտը ձեզ հետ ու ձեզանից հետո ձեր սերնդի հետ. և ձեզ հետ եղող ամեն շնչավոր կենդանու հետ՝ թե՛ թռչունի, թե՛ անասունի, թե՛ ձեզ հետ եղող երկրի ամեն գազանի հետ, տապանից դուրս եկած բոլորի հետ, երկրի բոլոր անասունների հետ։ Եվ իմ ուխտը հաստատում եմ ձեզ հետ, որ այլևս ոչ մի մարմին չի կորչելու ջրհեղեղի ջրերից, և այլևս ջրհեղեղ չի լինելու երկիրը ոչնչացնելու համար»։ Աստված ասաց. «Սա է այն ուխտի նշանը, որ ես դնում եմ իմ ու ձեր միջև, ինչպես նաև ձեզ հետ եղող ամեն շնչավոր կենդանու միջև հավիտենական դարերի համար։ Իմ աղեղը դրեցի ամպի մեջ, և նա ուխտի նշան կլինի իմ ու երկրի միջև։ Եվ երբ ես ամպեր հավաքեմ երկրի վրա, աղեղը ամպի մեջ կտեսնվի։ Այն ժամանակ ես կհիշեմ իմ ուխտը, որ հաստատել եմ իմ ու ձեր միջև և ամեն մարմնից շնչավոր էակի միջև. և ջրերն այլևս հեղեղ չեն դառնա՝ կորստյան մատնելու համար որևէ էակի։ Աղեղը ամպի մեջ կլինի, և ես կտեսնեմ այն, որպեսզի հիշեմ այն հավիտենական ուխտը Աստծու և կենդանի շունչ ունեցող բոլոր մարմինների միջև, որ երկրի վրա են»։