ԾՆՆԴՈՑ 50:12-20

ԾՆՆԴՈՑ 50:12-20 ՆՎԱԱ

Եվ նրա որդիներն այնպես արեցին, ինչպես որ նա պատվիրել էր։ Նրա որդիները նրան տարան Քանանի երկիրը և թաղեցին նրան Մամբրեի կաղնու դիմաց՝ Մաքփելայի արտի քարայրում, որ Աբրահամը գնել էր արտի հետ միասին քետացի Եփրոնից՝ որպես կալվածք գերեզմանի համար։ Հովսեփն իր հորը թաղելուց հետո վերադարձավ Եգիպտոս, ինքը, իր եղբայրները և այն բոլորը, որ բարձրացել էին իր հետ իր հորը թաղելու համար։ Երբ Հովսեփի եղբայրները տեսան, որ իրենց հայրը մեռավ, ասացին. «Գուցե Հովսեփն ատի մեզ և մեզ հատուցի այն բոլոր չարիքների համար, որ մենք արեցինք իրեն»։ Նրանք պատգամավոր ուղարկեցին Հովսեփի մոտ՝ ասելով. «Քո հայրը մեռնելուց առաջ պատվիրեց և ասաց. “Այսպե՛ս ասացեք Հովսեփին. "Հիմա շնո՛րհ արա քո եղբայրներին, ների՛ր նրանց հանցանքն ու մեղքը, որովհետև քեզ չարություն արեցին"”։ Հիմա աղաչում ենք, ների՛ր քո հոր Աստծու ծառաների հանցանքը»։ Հովսեփը լաց եղավ իրեն ասված նրանց այս խոսքերի համար։ Նրա եղբայրներն էլ գնացին, խոնարհվեցին նրա առաջ և ասացին. «Ահա մենք քո ծառաներն ենք»։ Հովսեփն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք, մի՞թե ես Աստծու փոխանորդն եմ։ Թեպետ դուք խորհեցիք իմ դեմ չարիք գործել, բայց Աստված խորհեց այն փոխել բարիքի, որպեսզի աներ այն, ինչ եղավ այսօր, այսինքն՝ շատ ժողովուրդ ապրեցներ։