ԾՆՆԴՈՑ 49:13-27

ԾՆՆԴՈՑ 49:13-27 ՆՎԱԱ

Զաբուղոնը կբնակվի ծովեզերքում, և նա կլինի նավահանգիստը, և նրա սահմանը կհասնի մինչև Սիդոն։ Իսաքարն ամրապինդ մի էշ է, Պառկում է գոմերի մեջտեղում. Տեսնելով, որ հանգստությունը լավ է, և երկիրը՝ գեղեցիկ, իր ուսը ծռեց՝ բեռ կրելու, և դարձավ հարկատու ծառա։ Դանը կդատի իր ժողովրդին Իսրայելի ցեղերից մեկի նման։ Դանը մի օձ կլինի ճանապարհի վրա, մի իժ՝ արահետի վրա. կծում է ձիու գարշապարը, Եվ հեծյալը վայր է ընկնում դեպի ետ։ Քո փրկությանն եմ սպասում, ո՛վ Տեր։ Գադի վրա կհարձակվի մի գունդ, Բայց ինքը կհետապնդի նրանց։ Ասերի հացը առատ է. Եվ ինքը կտա թագավորի համադամ կերակուրներ։ Նեփթաղիմն ազատ մի եղջերու է. նա գեղեցիկ ձագեր է տալիս։ Մի պտղատու ոստ է Հովսեփը, մի պտղաբեր ոստ՝ աղբյուրի վրա. բողբոջները տարածվում են պատի վրա։ Աղեղնավորները վշտացրին նրան, նետահարեցին, ատեցին նրան։ Բայց նրա աղեղը հաստատուն մնաց, և ջլապինդ դարձան նրա ձեռքերը Հակոբի Հզորի ձեռքով. Այնտեղից է Հովիվը՝ Իսրայելի վեմը։ Քո հոր Աստծո՛ւց, որ օգնելու է քեզ, և Ամենակարողի՛ց, որ օրհնելու է քեզ, երկնային վերին օրհնություններով, ներքևում եղող անդունդի օրհնություններով և ստինքների ու արգանդի օրհնություններով։ Քո հոր օրհնություններով, որ զորացան հավերժական լեռների օրհնություններից, և հավիտենական բլուրների վայելչությունից բարձր, Հովսեփի գլխի վրա թող լինեն՝ իր եղբայրներից գերազանց եղողի գագաթի վրա։ Բենիամինը հոշոտող գայլ է. առավոտյան որսն է ուտում, երեկոյան՝ կողոպուտը բաժանում»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում