ԾՆՆԴՈՑ 48

48
Հակոբը օրհնում է Եփրեմին և Մանասեին
1Այս դեպքերից հետո Հովսեփին ասացին. «Ահա քո հայրը հիվանդ է»։ Հովսեփն իր հետ վերցրեց իր երկու որդիներին՝ Մանասեին և Եփրեմին։ 2Հակոբին հայտնեցին և ասացին. «Ահա քո որդի Հովսեփը գալիս է քեզ մոտ»։ Իսրայելը ուժ հավաքեց և նստեց անկողնու վրա։ 3Հակոբն ասաց Հովսեփին. «Ամենակարող Աստված երևաց ինձ Լուզում՝ Քանանի երկրում, և օրհնեց ինձ։ 4Եվ ասաց ինձ. “Ես քեզ աճեցնելու և բազմացնելու եմ. ազգերի բազմություն եմ դարձնելու քեզ և քեզնից հետո այս երկիրը տալու եմ քո սերնդին իբրև հավիտենական կալվածք”։ 5Հիմա քո երկու որդիները, որոնք քեզ համար ծնվեցին Եգիպտոսի երկրում նախքան իմ Եգիպտոս գալը, նրանք իմն են. Եփրեմն ու Մանասեն Ռուբենի ու Շմավոնի պես իմն են։ 6Նրանցից հետո քո ունեցած մյուս որդիները քեզ լինեն, թող նրանք կոչվեն իրենց եղբայրների անուններով իրենց ժառանգության մեջ։ 7Երբ ես գալիս էի Միջագետքից, իմ Ռաքելը մեռավ՝ ինձ վիշտ պատճառելով, Քանանի երկրում՝ Եփրաթայից քիչ հեռու՝ ճանապարհին։ Ես նրան թաղեցի այնտեղ՝ Եփրաթայի, այսինքն՝ Բեթլեհեմի ճանապարհին»։
8Երբ Իսրայելը տեսավ Հովսեփի որդիներին, հարցրեց. «Ովքե՞ր են սրանք»։ 9Հովսեփը պատասխանեց իր հորը. «Իմ որդիներն են, որոնց Աստված պարգևեց ինձ այստեղ»։ Եվ Հակոբն ասաց. «Խնդրում եմ, ինձ մո՛տ բեր նրանց, որ օրհնեմ»։ 10Իսրայելի աչքերը ծերությունից ծանրացել էին, և չէր կարողանում տեսնել։ Հովսեփը նրանց մոտեցրեց նրան. Հակոբը համբուրեց նրանց և գրկեց նրանց։ 11Եվ Իսրայելն ասաց Հովսեփին. «Ես հույս չունեի քո երեսը տեսնելու, և ահա Աստված ինձ քո սերունդն էլ ցույց տվեց»։ 12Հովսեփը նրանց վերցրեց նրա ծնկներից և երեսնիվայր խոնարհվեց մինչև գետին։ 13Ապա Հովսեփն առավ նրանց երկուսին էլ՝ Եփրեմին իր աջ ձեռքով Իսրայելի ձախ կողմից և Մանասեին իր ձախ ձեռքով Իսրայելի աջ կողմից, ու մոտեցրեց նրան։ 14Իսրայելն իր աջ ձեռքը մեկնեց և դրեց Եփրեմի գլխին, որ փոքրն էր, իսկ ձախ ձեռքը՝ Մանասեի գլխին՝ դիտմամբ փոխելով իր ձեռքերը, որովհետև Մանասեն անդրանիկն էր։ 15Նա օրհնեց Հովսեփին և ասաց. «Այն Աստվածը, որի ճանապարհով ընթացան իմ հայրերը՝ Աբրահամն ու Իսահակը, այն Աստվածը, որ առաջնորդեց#48.15 Եբր. հովվեց։ ինձ իմ կյանքի ընթացքում մինչև այսօր, 16Այն Հրեշտակը, որ ազատեց ինձ ամեն տեսակ չարիքներից, թող օրհնի այս երեխաներին. սրանք թող կոչվեն իմ անունով և իմ հայրերի՝ Աբրահամի և Իսահակի անունով և երկրի վրա թող շատ բազմանան»։
17Երբ Հովսեփը տեսավ, որ հայրն իր աջ ձեռքը դրել է Եփրեմի գլխի վրա, դա ծանր թվաց իրեն. նա բռնեց իր հոր ձեռքը, որպեսզի Եփրեմի գլխի վրայից դնի Մանասեի գլխի վրա։ 18Հովսեփն ասաց իր հորը. «Այդպես չէ, հա՛յր իմ, որովհետև անդրանիկը սա է. աջ ձեռքդ դիր սրա՛ գլխին»։ 19Հայրը չկամեցավ և ասաց. «Գիտեմ, որդյա՛կ իմ, գիտեմ. նա նույնպես ժողովուրդ կդառնա, նա էլ մեծ կլինի, բայց նրա կրտսեր եղբայրն ավելի մեծ կլինի նրանից, և նրա սերունդը կդառնա ազգերի բազմություն»։ 20Եվ այդ օրը օրհնեց նրանց ու ասաց. «Իսրայելը քեզանո՛վ պիտի օրհնի՝ ասելով. “Աստված քեզ Եփրեմի և Մանասեի պես անի”»։ Եվ նա Եփրեմին Մանասեից առաջ դասեց։
21Ապա Իսրայելն ասաց Հովսեփին. «Ահա ես մեռնում եմ, բայց Աստված ձեզ հետ կլինի ու ձեզ կվերադարձնի ձեր հայրերի երկիրը։ 22Ես քո եղբայրներից մեկ բաժին#48.22 Եբր. Սյուքեմ։ ավելի երկիր տվեցի քեզ, որ ամորհացիների ձեռքից իմ սրով և իմ աղեղով վերցրի»։

Արդեն Ընտրված.

ԾՆՆԴՈՑ 48: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք