ԾՆՆԴՈՑ 41:38-46

ԾՆՆԴՈՑ 41:38-46 ՆՎԱԱ

Փարավոնն ասաց իր ծառաներին. «Կարո՞ղ ենք գտնել այսպիսի մի մարդ, որի մեջ լինի Աստծու Հոգին»։ Եվ փարավոնն ասաց Հովսեփին. «Քանի որ Աստված քեզ իմացրել է այս ամենը, ապա քեզ նման հանճարեղ և իմաստուն չկա։ Դու իմ տան վրա՛ եղիր, և իմ ամբողջ ժողովուրդը թող հնազանդվի քո խոսքին։ Ես միայն գահով քեզնից մեծ կլինեմ»։ Փարավոնն ասաց Հովսեփին. «Ահա քեզ դնում եմ Եգիպտոսի ամբողջ երկրի վրա»։ Եվ փարավոնն իր մատից հանեց մատանին և անցկացրեց Հովսեփի մատին, բեհեզյա զգեստներ հագցրեց նրան ու նրա պարանոցին ոսկե մանյակ դրեց։ Եվ իր երկրորդ կառքի մեջ նստեցրեց, և նրա առաջից գոչում էին. «Ծնկի՛ եկեք»։ Այսպես Եգիպտոսի ամբողջ երկրի վրա նշանակեց նրան։ Փարավոնն ասաց Հովսեփին. «Ես փարավոնն եմ. առանց քեզ ոչ ոք իր ձեռքը կամ իր ոտքը չբարձրացնի Եգիպտոսի ամբողջ երկրի մեջ»։ Եվ փարավոնը Հովսեփի անունը դրեց Փսոմփթոմփանե։ Եվ Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի աղջիկ Ասանեթին նրան կնության տվեց։ Եվ Հովսեփը ելավ շրջելու Եգիպտոսի երկիրը։ Հովսեփը երեսուն տարեկան էր, երբ ներկայացավ Եգիպտոսի փարավոն թագավորին։ Հովսեփը, դուրս գալով փարավոնի մոտից, շրջեց Եգիպտոսի ամբողջ երկիրը։

ԾՆՆԴՈՑ 41:38-46 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում