Միևնույն գիշերը երկուսն էլ՝ Եգիպտոսի թագավորի մատռվակն ու հացագործը, որոնք բանտում կալանավորված էին, երազ տեսան. ամեն մեկն իր երազը՝ առանձին նշանակությամբ։ Առավոտյան Հովսեփը եկավ նրանց մոտ և տեսավ, որ նրանք տրտմած էին։ Եվ հարցրեց փարավոնի ներքինիներին, որոնք բանտարկված էին իր հետ իր տիրոջ տան բանտում, և ասաց նրանց. «Ինչո՞ւ են ձեր դեմքերն այսօր տխուր»։ Նրանք պատասխանեցին նրան. «Երազ ենք տեսել, և այն մեկնող չկա»։ Հովսեփն ասաց նրանց. «Մեկնություններն Աստծուն են վերաբերում. խնդրեմ, պատմե՛ք ինձ»։ Մատռվակապետը Հովսեփին պատմեց իր երազը և ասաց նրան. «Երազումս տեսա, որ իմ առաջ մի որթատունկ կար։ Այդ որթատունկի վրա կային երեք ոստեր. հենց որ բողբոջեց, ծաղիկ տվեց, և նրա ողկույզները խաղող հասունացրին։ Փարավոնի բաժակն իմ ձեռքում էր։ Խաղողներն առա, ճմլեցի փարավոնի բաժակի մեջ և բաժակը տվեցի փարավոնի ձեռքը»։ Հովսեփն ասաց նրան. «Սա է դրա մեկնությունը. երեք ոստերը երեք օրեր են։ Երեք օր հետո փարավոնը կբարձրացնի քո գլուխը և քեզ դարձյալ կհաստատի քո պաշտոնի վրա, և փարավոնի բաժակը կտաս նրա ձեռքը նախկինի պես, երբ նրա մատռվակն էիր։ Բայց դու հիշի՛ր ինձ, երբ քեզ համար լավ կլինի, և խնդրում եմ, ինձ բարեհաճությո՛ւն արա. հիշի՛ր ինձ փարավոնի առաջ և հանի՛ր ինձ այս տնից, որովհետև ինձ իրոք գողացան եբրայեցիների երկրից, և այստեղ էլ մի բան չեմ արել, որ ինձ այս բանտը նետեն»։ Երբ հացագործապետը տեսավ, որ լավ մեկնաբանեց, ասաց Հովսեփին. «Ես էլ իմ երազում տեսա՝ գլխիս վրա ընտիր ալյուրի երեք զամբյուղ կար։ Ամենավերևի զամբյուղի մեջ կային այն բոլոր կերակուրներից, որ հացագործը պատրաստում է փարավոնի համար։ Թռչուններն ուտում էին դրանք իմ գլխի վերևում գտնվող զամբյուղից»։ Հովսեփը պատասխանեց և ասաց. «Սա է դրա մեկնությունը. երեք զամբյուղը երեք օրեր են։ Երեք օր հետո փարավոնը գլուխդ կհանի քո վրայից, քեզ մի ծառից կկախի, և թռչունները քո վրայից կուտեն քո մարմինը»։
Կարդալ ԾՆՆԴՈՑ 40
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԾՆՆԴՈՑ 40:5-19
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր