Երբ դուրս էին հանում նրան, նա գրավներն իր սկեսրայրին ուղարկեց՝ ասելով. «Ես այս բաների տիրոջից եմ հղիացել»։ Եվ ավելացրեց. «Խնդրեմ, ճանաչի՛ր, թե ո՛ւմն են այս կնիքը, ժապավենը և գավազանը»։ Հուդան ճանաչեց և ասաց. «Նա ինձանից արդար է, որովհետև իմ որդի Սելոմին չտվեցի նրան»։ Եվ այլևս չմտավ նրա մոտ։ Երբ նրա ծննդաբերելու պահը եկավ, նրա արգանդում երկվորյակներ էին։ Ծննդաբերության ժամանակ նրանցից մեկը ձեռքը մեկնեց։ Մանկաբարձն առավ և նրա ձեռքին կարմիր թել կապեց՝ ասելով. «Առաջինը սա դուրս եկավ»։ Եվ հենց որ սա իր ձեռքը ետ քաշեց, ահա դուրս եկավ նրա եղբայրը։ Մանկաբարձն ասաց. «Ինչո՞ւ պատռեցիր ցանկը. պատռվածքը քեզ վրա»։ Դրա համար նրա անունը դրեց Փարես։ Ապա դուրս եկավ ձեռքին կարմիր թել ունեցող եղբայրը, և նրա անունը դրվեց Զարա։
Կարդալ ԾՆՆԴՈՑ 38
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԾՆՆԴՈՑ 38:25-30
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր