ԾՆՆԴՈՑ 36
36
Եսավի սերունդը
(Ա Մն. 1.34-37)
1Այս են Եսավի, այսինքն՝ Եդովմի սերունդները։ 2Եսավը կանայք առավ քանանացի աղջիկներից՝ Ադդային՝ քետացի Ելոնի աղջկան, Ողիբամային՝ խևացի Սեբեգոնի դուստր Անայի աղջկան, 3և Բասեմաթին՝ Իսմայելի աղջկան՝ Նաբեոթի քրոջը։ 4Ադդան Եսավի համար ծնեց Եղիփազին. Բասեմաթը ծնեց Ռագուելին. 5Ողիբաման ծնեց Հեուսին, Հեգղոմին և Կորխին։ Սրանք են Եսավի որդիները, որոնք ծնվեցին նրա համար Քանանի երկրում։
6Եսավն առավ իր կանանց, տղաներին ու աղջիկներին, իր տան բոլոր մարդկանց, իր հոտերն ու իր անասունները և իր ամբողջ ունեցվածքը, որ ձեռք էր բերել Քանանի երկրում, և գնաց իր եղբայր Հակոբից մի ուրիշ երկիր, 7որովհետև իրենց ունեցվածքն այնքան շատ էր, որ չէին կարող միասին բնակվել, և այն երկիրը, որտեղ ապրում էին պանդխտության մեջ, այլևս չէր բավարարում նրանց՝ իրենց ունեցած հոտերի պատճառով։ 8Եվ Եսավը բնակվեց Սեիր լեռան վրա։ Եսավը Եդովմն է։
9Ահա սրանք են եդովմացիների նախահայր Եսավի սերունդները Սեիր լեռան վրա։ 10Սրանք են Եսավի որդիների անունները. Եղիփազ՝ Եսավի կին Ադդայի որդին, Ռագուել՝ Եսավի կին Բասեմաթի որդին։ 11Եղիփազի որդիներն են՝ Թեման, Օմար, Սեփով, Գոթամ և Կենեզ։ 12Թամնանը Եսավի որդի Եղիփազի հարճն էր, որը Եղիփազի համար ծնեց Ամաղեկին։ Սրանք էին Եսավի կնոջ՝ Ադդայի որդիները։ 13Ռագուելի որդիները սրանք են՝ Նահաթ, Զարա, Սամմա և Մեզա. սրանք Եսավի կնոջ՝ Բասեմաթի որդիներն էին։ 14Եսավի կնոջ՝ Սեբեգոնի աղջկա՝ Անայի աղջիկ Ողիբամայի որդիները սրանք են՝ Հեուս, Հեգղոմ և Կորխ, որոնց ծնեց Եսավի համար։
15Սրանք են Եսավի որդիների իշխանները. Եսավի անդրանիկի՝ Եղիփազի որդիներինը՝ իշխան Թեման, իշխան Օմար, իշխան Սեփով, իշխան Կենեզ, 16իշխան Կորխ, իշխան Գոթամ և իշխան Ամաղեկ։ Սրանք են Եդովմի երկրում Եղիփազի իշխանները։ Սրանք Ադդայի որդիներն էին։ 17Եսավի որդի Ռագուելի որդիները սրանք են՝ իշխան Նահաթ, իշխան Զարա, իշխան Սամմա և իշխան Մեզա։ Սրանք են Եդովմի երկրում Ռագուելի իշխանները. սրանք Եսավի կնոջ՝ Բասեմաթի որդիներն էին։ 18Եսավի կնոջ՝ Ողիբամայի որդիները սրանք են՝ իշխան Հեուս, իշխան Հեգղոմ, իշխան Կորխ։ Սրանք են Եսավի կնոջ՝ Անայի աղջիկ Ողիբամայի իշխանները։ 19Սրանք են Եսավի, այսինքն՝ Եդովմի որդիները, և սրանք են նրանց իշխանները։
Սեիրի սերունդը
(Ա Մն. 1.38-42)
20Սրանք են այդ երկրում բնակվող քոռեցի Սեիրի որդիները՝ Ղոտան, Սոբաղ, Սեբեգոն, Անա, 21Դիսոն, Եսեր և Դիսան։ Սրանք Սեիրի որդիներն են՝ քոռեցիների իշխանները Եդովմի երկրում։ 22Ղոտանի որդիներն էին՝ Քոռի և Հեմամ։ Ղոտանի քույրն էր Թամնան։ 23Սոբաղի որդիները սրանք են՝ Գաղուան, Մանաքաթ, Գեբաղ, Սեփով և Օնամ։ 24Սեբեգոնի որդիները սրանք են՝ Այիա և Անա։ Սա այն Անան է, որ իր հայր Սեբեգոնի էշերն արածեցնելիս տաք ջրեր գտավ անապատում։ 25Անայի որդիները սրանք են՝ Դիսոն, և Ողիբաման՝ Անայի աղջիկը։ 26Դիսոնի որդիները սրանք են՝ Ամադան, Եսբան, Հեթրան և Քառան։ 27Եսերի որդիները սրանք են՝ Բաղղան, Զաավան և Ական։ 28Դիսանի որդիները սրանք են՝ Հուս և Առան։ 29Քոռեցիների իշխանները սրանք են՝ իշխան Ղոտան, իշխան Սոբաղ, իշխան Սեբեգոն, իշխան Անա, 30իշխան Դիսոն, իշխան Եսեր և իշխան Դիսան։ Սրանք են քոռեցիների իշխանները Սեիրի երկրում՝ ըստ իրենց իշխանության գավառների։
Եդովմի թագավորները
(Ա Մն. 1.43-54)
31Սրանք են այն թագավորները, որ թագավորեցին Եդովմի երկրում, երբ որևէ թագավոր չէր թագավորում Իսրայելի որդիների վրա։ 32Եդովմում թագավորեց Բեովթի որդի Բաղան. նրա քաղաքի անունը Դեննաբա էր։ 33Բաղան մեռավ, և նրա փոխարեն թագավորեց բոսրացի Զարայի որդի Հոբաբը։ 34Հոբաբը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց թեմանացիների երկրից Հուսամը։ 35Հուսամը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Բադադի որդի Ադադը, որը մովաբացիների դաշտում կոտորեց մադիանացիներին։ Նրա քաղաքի անունը Ավիթ էր։ 36Ադադը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց մասրեկացի Սամաղան։ 37Սամաղան մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Սավուղը՝ Ռոբոթից, որը գտնվում է Եփրատ գետի եզերքին։ 38Սավուղը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Աքոբորի որդի Բաաղանը։ 39Աքոբորի որդի Բաաղանը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Ադադը. նրա քաղաքի անունը Փոգով էր, իսկ նրա կնոջ անունը՝ Մետաբեել, որը Մեզաաբի աղջկա՝ Մատրեթի աղջիկն էր։
40Սրանք են Եսավի իշխանների անուններն ըստ իրենց տոհմերի և ըստ իրենց վայրերի և իրենց անունների. իշխան Թամնա, իշխան Գաղուա, իշխան Հեթաթ, 41իշխան Ողիբամա, իշխան Էլա, իշխան Փինոն, 42իշխան Կենեզ, իշխան Թեման, իշխան Մաբզար, 43իշխան Մագեդիել, իշխան Իրամ։ Սրանք են եդովմացիների իշխաններն ըստ երկրում իրենց ստացած բնակավայրերի։ Այս է Եսավը՝ եդովմացիների նախահայրը։
Արդեն Ընտրված.
ԾՆՆԴՈՑ 36: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018