Երրորդ օրը, երբ նրանք ցավերի մեջ էին, Հակոբի երկու որդիները՝ Դինայի եղբայրներ Շմավոնը և Ղևին, ամեն մեկն առնելով իր սուրը, համարձակ մտան քաղաք և սպանեցին բոլոր արուներին։ Եվ սրի քաշեցին Եմորին ու նրա որդի Սյուքեմին և Սյուքեմի տնից առան Դինային ու դուրս եկան։ Հակոբի որդիները եկան այն սպանվածների վրա և կողոպտեցին քաղաքը, որովհետև պղծել էին իրենց քրոջը։ Նրանք վերցրին նրանց հոտերն ու արջառները, նրանց էշերը և ինչ որ կար քաղաքում ու դաշտում։ Եվ գերի տարան նրանց ամբողջ ունեցվածքը, նրանց բոլոր երեխաներին ու կանանց և կողոպտեցին տներում ամբողջ գտնվածը։ Հակոբն ասաց Շմավոնին և Ղևիին. «Ինձ այս երկրի բնակիչների՝ քանանացիների և փերեզացիների մեջ ատելի դարձնելով՝ փորձանքի մեջ գցեցիք ինձ։ Ինձ հետ քիչ մարդիկ կան. նրանք կհավաքվեն իմ դեմ, կհարվածեն ինձ, և կկորչենք ես և իմ տունը»։ Նրանք ասացին. «Հապա պե՞տք էր, որ պոռնիկի պես վարվեր մեր քրոջ հետ»։
Կարդալ ԾՆՆԴՈՑ 34
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԾՆՆԴՈՑ 34:25-31
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր