ԾՆՆԴՈՑ 28:10-15

ԾՆՆԴՈՑ 28:10-15 ՆՎԱԱ

Հակոբը Բերսաբեեից դուրս եկավ և գնաց դեպի Խառան։ Նա հասավ մի տեղ և գիշերն այնտեղ մնաց, որովհետև արեգակը մայր էր մտել։ Այնտեղի քարերից մեկը վերցրեց, դրեց իր գլխի տակ ու այնտեղ պառկեց քնելու։ Եվ երազ տեսավ. ահա երկրի վրա դրված էր մի սանդուղք, որի ծայրը դիպչում էր երկնքին։ Եվ ահա Աստծու հրեշտակները նրանով բարձրանում ու իջնում էին։ Եվ ահա Տերը կանգնած էր դրա վրա. նա ասաց. «Ես եմ Տերը՝ քո հայր Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը. այդ հողը, որի վրա պառկած ես, ես քեզ եմ տալու և քո սերնդին։ Քո սերունդը երկրի ավազի չափ կլինի և կտարածվի դեպի արևմուտք ու արևելք, դեպի հյուսիս ու հարավ. քեզանով և քո սերնդով կօրհնվեն երկրի բոլոր ցեղերը։ Ահա ես քեզ հետ եմ և ամեն տեղ, ուր էլ գնաս, ես կպահպանեմ քեզ և քեզ կվերադարձնեմ այս երկիրը, որովհետև քեզ չեմ թողնի, մինչև որ չկատարեմ այն, ինչ որ ասել եմ քեզ»։