ԾՆՆԴՈՑ 26:18-25

ԾՆՆԴՈՑ 26:18-25 ՆՎԱԱ

Իսահակը դարձյալ փորեց այն ջրհորները, որ փորել էին իր հոր՝ Աբրահամի օրոք, և որոնք փղշտացիները փակել էին Աբրահամի մահից հետո։ Նա դրանք կոչեց նույն անուններով, ինչպիսի անուններ դրել էր իր հայրը։ Իսահակի ծառաները ձորում փորեցին և այնտեղ գտան բխող ջրի մի հոր։ Գերարի հովիվները կռվում էին Իսահակի հովիվների հետ՝ ասելով. «Այդ ջուրը մերն է»։ Եվ այդ ջրհորի անունը դրեց Էսեք, որովհետև իրար հետ կռվեցին։ Եվ մի ուրիշ ջրհոր փորեցին, և նրա վրա էլ կռվեցին։ Եվ նրա անունը դրեց Սիթնա։ Նա գնաց այդտեղից և մի ուրիշ ջրհոր փորեց, բայց դրա վրա չկռվեցին։ Նա դրա անունը դրեց Ռոհոբոթ և ասաց, թե՝ «Այժմ Տերը մեզ ընդարձակ տեղ տվեց, և երկրում պտղաբեր կլինենք»։ Իսահակն այդտեղից բարձրացավ Բերսաբեե։ Եվ Տերն այդ գիշեր երևաց նրան ու ասաց. «Ես եմ՝ քո հոր՝ Աբրահամի Աստվածը, մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ. կօրհնեմ քեզ և կբազմացնեմ քո սերունդն իմ ծառա Աբրահամի պատճառով»։ Իսահակն այդտեղ զոհասեղան շինեց և կանչեց Տիրոջ անունը. իր վրանը խփեց այդտեղ, և Իսահակի ծառաներն այդտեղ ջրհոր փորեցին։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում