Մի օր Հակոբը ապուր էր եփում։ Եսավը դաշտից վերադարձավ քաղցից թուլացած։ Եսավն ասաց Հակոբին. «Խնդրում եմ, տո՛ւր ուտեմ այդ կարմիր ապուրից, որովհետև թուլացել եմ»։ Դրա համար նրան կոչեցին Եդովմ անունով։ Հակոբն ասաց. «Ծախի՛ր ինձ այսօր քո անդրանիկությունը»։ Եսավն ասաց. «Ես մեռնելու վրա եմ, իմ ինչի՞ն է պետք անդրանիկությունը»։ Հակոբն ասաց. «Այսօր երդվի՛ր ինձ»։ Նա երդվեց և իր անդրանիկությունը ծախեց Հակոբին։ Եվ Հակոբը Եսավին տվեց հաց և ոսպապուր։ Նա կերավ, խմեց և վեր կացավ ու գնաց։ Եսավն անարգեց անդրանիկությունը։
Կարդալ ԾՆՆԴՈՑ 25
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԾՆՆԴՈՑ 25:29-34
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր