Այդ ժամանակ Աբիմելեքը և իր սպարապետ Փիքողը խոսեցին Աբրահամի հետ՝ ասելով. «Աստված քեզ հետ է ամեն բանում, ինչ որ անում ես։ Հիմա այստեղ երդվի՛ր ինձ Աստծով, թե նենգությամբ չես վարվի ինձ, իմ զավակի և իմ սերնդի հետ, այլ քո նկատմամբ իմ արած երախտիքի համեմատ կանես ինձ և այս երկրին, որտեղ դու բնակվում ես»։ Աբրահամն ասաց. «Երդվում եմ»։ Աբրահամն Աբիմելեքին հանդիմանեց մի ջրհորի համար, որ Աբիմելեքի ծառաները խլել էին բռնությամբ։ Աբիմելեքն ասաց. «Ես չգիտեմ, թե ո՛վ է արել այդ բանը. դու էլ չիմացրիր ինձ, և ես էլ մինչև այսօր չէի լսել»։ Աբրահամն առավ ոչխարներ ու արջառներ, տվեց Աբիմելեքին, և նրանք երկուսով դաշինք կնքեցին։ Աբրահամը ոչխարներից առանձնացրեց յոթ հատ էգ գառներ։ Աբիմելեքն ասաց Աբրահամին. «Ինչի՞ համար են այս յոթ գառները, որ դու առանձնացրիր»։ Նա ասաց. «Որպեսզի իմ ձեռքից ընդունես այս յոթ էգ գառները, որ ինձ համար վկայություն լինի, թե ես փորեցի այս ջրհորը»։ Դրա համար այդ վայրը կոչեց Բերսաբեե, որովհետև երկուսով այնտեղ երդում արեցին։ Եվ դաշինք կնքեցին Բերսաբեեում։ Վեր կացան Աբիմելեքը և իր սպարապետ Փիքողն ու վերադարձան փղշտացիների երկիրը։ Աբրահամը ծառ տնկեց Բերսաբեեում. և այնտեղ կանչեց հավիտենական Տեր Աստծու անունը։
Կարդալ ԾՆՆԴՈՑ 21
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԾՆՆԴՈՑ 21:22-33
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր