Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, հաց և մի տիկ ջուր վերցրեց, տվեց Հագարին՝ դնելով նրա ուսին, տղային էլ տվեց նրան և արձակեց։ Նա գնաց և մոլորված ման էր գալիս Բերսաբեի անապատում։ Երբ տիկի ջուրն սպառվեց, տղային թողեց մացառներից մեկի տակ և գնաց նստեց նրա դիմաց՝ մի նետընկեց հեռավորության վրա, քանի որ ասում էր. «Թող տղային մեռնելիս չտեսնեմ»։ Եվ դեմ դիմաց նստած՝ իր ձայնը բարձրացրեց և լաց եղավ։ Աստված լսեց տղայի ձայնը։ Աստծու հրեշտակը երկնքից կանչեց Հագարին և ասաց նրան. «Հագա՛ր, ի՞նչ է եղել քեզ. մի՛ վախեցիր, Աստված լսեց տղայի ձայնը, որտեղ գտնվում է նա։ Վե՛ր կաց, վերցրո՛ւ տղային, բռնի՛ր նրա ձեռքից, որովհետև ես մեծ ազգ եմ դարձնելու նրան»։ Աստված բացեց Հագարի աչքերը, և նա մի ջրհոր տեսավ. գնաց, տիկը լցրեց ջրով ու խմեցրեց տղային։ Եվ Աստված տղայի հետ էր. սա մեծացավ, բնակվեց անապատում և դարձավ աղեղնավոր։ Նա բնակվում էր Փառանի անապատում, և մայրը Եգիպտոսից մի կին առավ նրա համար։
Կարդալ ԾՆՆԴՈՑ 21
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԾՆՆԴՈՑ 21:14-21
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր