ԾՆՆԴՈՑ 2:15-24

ԾՆՆԴՈՑ 2:15-24 ՆՎԱԱ

Եվ Տեր Աստված վերցրեց մարդուն և դրեց Եդեմի պարտեզում, որպեսզի նա այն մշակի ու պահի։ Տեր Աստված պատվիրեց մարդուն՝ ասելով. «Պարտեզի բոլոր ծառերից համարձակ կե՛ր, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կեր, որովհետև այն օրը, երբ նրանից ուտես, անպայման կմեռնես»։ Եվ Տեր Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի. նրան մի օգնական շինեմ իրեն հարմար»։ Եվ Տեր Աստված հողից շինեց դաշտի բոլոր կենդանիներին և երկնքի բոլոր թռչուններին ու բերեց Ադամի մոտ, որ տեսնի, թե նա ինչ անուն կտա դրանց։ Եվ Ադամն ինչ անուն որ տվեց ամեն մի շնչավոր կենդանուն, այդ է դրա անունը։ Եվ Ադամը բոլոր անասուններին, երկնքի թռչուններին ու դաշտի բոլոր գազաններին անուններ դրեց։ Բայց Ադամին իր նման մի օգնական չգտնվեց։ Եվ Տեր Աստված մի խոր քուն բերեց Ադամի վրա, և նա քնեց, և նրա կողի ոսկորներից մեկը վերցրեց ու այդ տեղը մսով ծածկեց։ Տեր Աստված Ադամից վերցրած կողոսկրից մի կին արարեց և նրան բերեց Ադամի մոտ։ Ադամն ասաց. «Սա հիմա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից։ Սրան կկոչեն կին, որովհետև սա ամուսնուց վերցվեց»։ Դրա համար մարդը կթողնի իր հորը և իր մորը ու կմիանա իր կնոջը, և մեկ մարմին կլինեն։

ԾՆՆԴՈՑ 2:15-24 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում