Երբ Աբրամն իննսունինը տարեկան եղավ, Տերը երևաց Աբրամին և ասաց նրան. «Ես եմ Ամենակարող Աստվածը, իմ առա՛ջ քայլիր և կատարյա՛լ եղիր։ Ես իմ ուխտն եմ դնելու իմ ու քո միջև և անչափ բազմացնելու եմ քեզ»։ Աբրամը երեսնիվայր ընկավ, և Աստված խոսեց նրա հետ՝ ասելով. «Ահա իմ ուխտը քեզ հետ է. դու բազում ազգերի հայր կլինես։ Այսուհետև դու Աբրամ չպիտի կոչվես, այլ քո անունը Աբրահամ կլինի, որովհետև բազում ազգերի հայր եմ դարձնելու քեզ։ Խիստ շատ կաճեցնեմ քեզ. քեզանից բազում ազգեր ծնունդ կառնեն, թագավորներ դուրս կգան քեզանից։ Ես կհաստատեմ իմ ուխտը իմ ու քո միջև և քեզնից հետո՝ քո սերնդի միջև իրենց սերունդների համար, որ հավիտենական ուխտ լինի, որ Աստված լինեմ քեզ համար և քեզնից հետո՝ քո սերնդի համար։ Քեզ և քեզնից հետո քո սերնդին կտամ քո պանդխտության երկիրը, այսինքն՝ Քանանի ամբողջ երկիրը՝ որպես հավիտենական կալվածք, և նրանց Աստվածը կլինեմ»։ Աստված ասաց Աբրահամին. «Իսկ դու պահի՛ր իմ ուխտը, դու, և քեզնից հետո՝ քո սերունդն իր սերունդներում։
Կարդալ ԾՆՆԴՈՑ 17
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԾՆՆԴՈՑ 17:1-9
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր