Աբրամն ասաց Ղովտին. «Թող կռիվ չլինի իմ ու քո միջև և իմ հովիվների ու քո հովիվների միջև, որովհետև մենք եղբայրներ ենք։ Ամբողջ երկիրը առաջդ չէ՞. բաժանվի՛ր ինձանից. եթե դու գնաս դեպի ձախ, ես կգնամ դեպի աջ, իսկ եթե դու գնաս դեպի աջ, ես կգնամ դեպի ձախ»։ Ղովտն իր աչքերը բարձրացրեց և տեսավ, որ Հորդանանի ողջ շրջակայքն ամբողջապես ոռոգված էր. քանի դեռ Տերը Սոդոմն ու Գոմորը չէր կործանել, մինչև Սեգորի սահմանը Տիրոջ դրախտի նման էր, Եգիպտոսի երկրի նման։ Ղովտն իր համար ընտրեց Հորդանանի ամբողջ շրջակայքը և գնաց դեպի արևելք, և նրանք բաժանվեցին իրարից։ Աբրամը բնակվեց Քանանի երկրում, Ղովտն էլ բնակվեց դաշտավայրի քաղաքներում և իր վրանը բացեց Սոդոմի մոտ։ Սոդոմի բնակիչները շատ չար էին և մեղավոր Տիրոջ առջև։
Կարդալ ԾՆՆԴՈՑ 13
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԾՆՆԴՈՑ 13:8-13
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր