ԾՆՆԴՈՑ 12:1-8

ԾՆՆԴՈՑ 12:1-8 ՆՎԱԱ

Տերն ասաց Աբրամին. «Գնա՛ քո երկրից, քո ազգականներից և քո հոր տնից այն երկիրը, որ ես ցույց կտամ քեզ։ Ես քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ և օրհնեմ քեզ ու մեծացնեմ քո անունը, և դու օրհնյալ կլինես։ Քեզ օրհնողներին կօրհնեմ, իսկ քեզ անիծողներին կանիծեմ։ Աշխարհի բոլոր ազգերը քեզնով կօրհնվեն»։ Եվ Աբրամը գնաց, ինչպես Տերն ասել էր նրան։ Ղովտն էլ գնաց նրա հետ։ Խառանից դուրս գալիս Աբրամը յոթանասունհինգ տարեկան էր։ Աբրամն առավ իր կին Սարային, իր եղբորորդի Ղովտին, իրենց ամբողջ ունեցվածքը և Խառանում իրենց ունեցած մարդկանց։ Նրանք դուրս եկան, որ գնան Քանանի երկիրը։ Եվ եկան Քանանի երկիրը։ Աբրամն անցավ այդ երկրով մինչև Սյուքեմ կոչված վայրը՝ մինչև Մորեի կաղնին։ Այն ժամանակ քանանացիներն էին այդ երկրում։ Տերը երևաց Աբրամին և ասաց. «Քո սերնդին եմ տալու այս երկիրը»։ Եվ նա այդտեղ զոհասեղան շինեց Տիրոջ համար, որը երևացել էր իրեն։ Այդտեղից գնաց Բեթելի դիմացի սարը և իր վրանը բացեց. Բեթելը արևմտյան կողմում էր, իսկ Գային՝ արևելյան կողմում։ Այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց ու կանչեց Տիրոջ անունը։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում