ԾՆՆԴՈՑ 11:1-9

ԾՆՆԴՈՑ 11:1-9 ՆՎԱԱ

Ամբողջ երկիրն ուներ մեկ լեզու և մեկ խոսվածք։ Երբ նրանք արևելքից մեկնեցին, Սենաար երկրում մի դաշտ գտան և բնակվեցին այնտեղ։ Եվ իրար ասացին. «Եկեք աղյուսներ շինենք և թրծենք կրակով»։ Աղյուսները նրանց համար ծառայեցին իբրև քար, իսկ կուպրը՝ իբրև շաղախ։ Եվ ասացին. «Եկեք մեզ համար մի քաղաք կառուցենք և մի աշտարակ, որի գագաթը մինչև երկինք հասնի, և մեզ համար համբավ ձեռք բերենք, որպեսզի չցրվենք ողջ աշխարհով մեկ»։ Տերն իջավ՝ տեսնելու մարդկանց որդիների կառուցած քաղաքն ու աշտարակը։ Տերն ասաց. «Ահա մեկ ազգ է, և մեկ լեզու նրանց բոլորի համար, և ահա սկսեցին կառուցել, ու հիմա նրանց համար դժվար չի լինի կառուցել այն, ինչ որ խորհեցին։ Եկեք իջնենք և այնտեղ նրանց լեզուն խառնենք, որ միմյանց լեզու չհասկանան»։ Տերն այնտեղից նրանց ցրեց ողջ աշխարհով մեկ, և դադարեցին քաղաքը կառուցելուց։ Դրա համար այն Բաբելոն կոչվեց, որովհետև այնտեղ Տերը խառնեց ամբողջ երկրի լեզուն։ Տերը նրանց այնտեղից ցրեց ողջ աշխարհով մեկ։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում