Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ Երկիրն անձև ու դատարկ էր. և անդունդի վրա խավար էր, և Աստծու Հոգին շրջում էր ջրերի վրա։ Եվ Աստված ասաց. «Թող լույս լինի»։ Եվ լույս եղավ։ Աստված տեսավ, որ լույսը բարի է. և Աստված լույսը բաժանեց խավարից։ Աստված լույսը կոչեց Ցերեկ և խավարը կոչեց Գիշեր։ Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր առաջին։ Եվ Աստված ասաց. «Թող հաստատություն լինի ջրերի միջև, որ ջրերը բաժանի ջրերից»։ Եվ Աստված արարեց հաստատությունը ու բաժանեց հաստատության տակ եղած ջրերը տարածության վրա եղած ջրերից։ Եվ այդպես եղավ։ Աստված հաստատությունը կոչեց Երկինք։ Եվ երեկո ու առավոտ եղավ՝ օր երկրորդ։ Եվ Աստված ասաց. «Երկնքի տակ եղած ջրերը թող մի տեղ հավաքվեն, և ցամաքը երևա»։ Եվ այդպես եղավ։ Աստված ցամաքը կոչեց Երկիր, իսկ հավաքված ջրերը կոչեց Ծով։ Աստված տեսավ, որ բարի է։ Եվ Աստված ասաց. «Երկիրը թող կանաչ խոտ աճեցնի, սերմ տվող խոտ և պտղաբեր ծառ, որ պտուղ տա՝ իր տեսակի պես, որի սերմը իր մեջ լինի երկրի վրա»։ Եվ այդպես եղավ։
Կարդալ ԾՆՆԴՈՑ 1
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԾՆՆԴՈՑ 1:1-11
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր