Գաղատացիներին 3:16-29

Գաղատացիներին 3:16-29 ՆՎԱԱ

Աբրահամին ու նրա որդուն խոստումներ տրվեցին։ Սուրբ Գիրքը չի ասում՝ «Եվ սերունդներին», ինչը շատերին է վերաբերում, այլ վերաբերում է մեկին՝ «Եվ քո սերնդին» , որ է Քրիստոս։ Բայց սա եմ ասում. այն կտակը, որ նախապես հաստատված էր Աստծու կողմից, չորս հարյուր երեսուն տարի հետո եղած օրենքը չի քանդի, որ խոստումը ջնջվի։ Որովհետև եթե ժառանգությունն օրենքից լիներ, ապա այլևս խոստումից կախված չէր լինի։ Բայց Աստված Աբրահամին խոստումով շնորհեց։ Արդ օրենքն ինչի՞ համար է։ Օրենքն ավելացվեց հանցանքների պատճառով, մինչև որ գար սերունդը, որին տրվեց խոստումը և տրվեց հրեշտակների կողմից միջնորդի միջոցով։ Բայց միջնորդը մեկը չէ, իսկ Աստված միակն է։ Ուրեմն օրենքն Աստծու խոստումներին հակառա՞կ է։ Քա՜վ լիցի։ Որովհետև եթե օրենք տրված լիներ, որ կարողանար կյանք տալ, ապա արդարությունը հիրավի օրենքից կլիներ։ Բայց Գիրքը ամեն ինչ մեղքի տակ փակեց, որպեսզի խոստումը Հիսուս Քրիստոսի հավատի միջոցով տրվի հավատացողներին։ Երբ դեռ հավատը չէր եկել, օրենքի ներքո էինք փակված այն հավատի համար, որ պիտի հայտնվեր։ Ուրեմն օրենքը մեզ համար դաստիարակ եղավ դեպի Հիսուս Քրիստոսը, որպեսզի հավատով արդարանանք։ Բայց երբ հավատը եկավ, այլևս դաստիարակի ձեռքի տակ չենք։ Որովհետև ամենքդ Աստծու որդիներ եք Քրիստոս Հիսուսին հավատալով։ Ձեզանից ովքեր Քրիստոսով մկրտվեցին, Քրիստոսով զգեստավորվեցին։ Այլևս ո՛չ հրեա կա, ո՛չ էլ հույն, ո՛չ ծառա կա, ո՛չ էլ ազատ, ո՛չ արու կա, ո՛չ էլ էգ, որովհետև ամենքդ մեկ եք Հիսուս Քրիստոսով։ Եվ եթե դուք Քրիստոսինն եք, ուրեմն Աբրահամի սերունդն եք ու խոստման համաձայն՝ ժառանգներ։

Գաղատացիներին 3:16-29 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր