Ապա տասնչորս տարի հետո դարձյալ Երուսաղեմ ելա Բառնաբասի հետ՝ Տիտոսին էլ հետս վերցնելով։ Եվ ըստ հայտնության՝ ելա ու նրանց այն Ավետարանը ներկայացրի, որ քարոզում եմ հեթանոսների մեջ, մասնավորապես նրանց, ովքեր երևելիներ էին համարվում, որպեսզի չլինի թե զուր տեղն եմ չարչարվել կամ չչարչարվեմ։ Բայց Տիտոսն էլ, որ ինձ հետ էր, հելլենացի լինելով, չհարկադրվեց թլփատվելու՝ հակառակ ներս սպրդած այն սուտ եղբայրների, որոնք ներս էին սողոսկել մեր ազատությունը լրտեսելու համար, որ Քրիստոս Հիսուսով ունենք, որպեսզի մեզ ծառա դարձնեն. նրանց նույնիսկ ժամանակավորապես տեղի չտվեցինք, որպեսզի Ավետարանի ճշմարտությունը ձեր մեջ հաստատուն մնա։ Բայց այն երևելի համարվածների վերաբերյալ ասեմ (ինձ համար կարևոր չէ, թե մի ժամանակ նրանք ինչ էին. Աստված մարդկանց միջև աչառություն չի անում ). այն երևելի համարվածներն ինձ նոր բան չհայտնեցին։ Այլ ընդհակառակը, երբ տեսան, որ անթլփատներին ավետարանելն ինձ է վստահված, ինչպես Պետրոսին՝ թլփատվածներին (որովհետև նա, ով թլփատվածների մեջ առաքելության արժանացրեց Պետրոսին, նա ինձ էլ հեթանոսների մեջ արժանացրեց), և երբ իմացան ինձ տրված շնորհի մասին, Հակոբոսը, Կեփասն ու Հովհաննեսը, որոնք եկեղեցու սյուներ էին համարվում, ինձ ու Բառնաբասին ձեռք մեկնեցին ի նշան հավանության մեր՝ հեթանոսների մեջ լինելու, իսկ իրենք՝ թլփատվածների. միայն թե աղքատներին հիշեինք, ինչն էլ հենց ջանացի կատարել։
Կարդալ Գաղատացիներին 2
Կիսվել
Համեմատել տարբերակները: Գաղատացիներին 2:1-10
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր