ԵԶՐԱՍ 3:1-6

ԵԶՐԱՍ 3:1-6 ՆՎԱԱ

Եվ երբ հասավ յոթերորդ ամիսը, և Իսրայելի որդիներն իրենց քաղաքներում էին, ժողովուրդը մեկ մարդու պես հավաքվեց Երուսաղեմում։ Այն ժամանակ վեր կացավ Հովսեդեկի որդի Հեսուն, և նրա քահանա եղբայրները, Սաղաթիելի որդի Զորաբաբելն ու նրա եղբայրները և շինեցին Իսրայելի Աստծու սեղանը՝ նրա վրա ողջակեզներ մատուցելու համար, ինչպես որ գրված է Աստծու մարդու՝ Մովսեսի գրքում։ Եվ սեղանը վերականգնեցին իր տեղում, որովհետև վախենում էին այն երկրների ժողովուրդներից, և նրա վրա Տիրոջը ողջակեզներ մատուցեցին՝ առավոտյան և երեկոյան ողջակեզները։ Գրվածի համաձայն կատարեցին Տաղավարահարաց տոնը և ամեն օրվա ողջակեզները՝ յուրաքանչյուր օրվա համար ըստ կանոնի սահմանված թվով։ Իսկ դրանից հետո՝ մշտնջենական ողջակեզը և ամսագլուխներինը, Տիրոջ բոլոր սուրբ տոներինը և Տիրոջը ամեն մի կամավոր նվեր ընծայողինը։ Յոթերորդ ամսի առաջին օրից սկսեցին ողջակեզներ մատուցել Տիրոջը, բայց Տիրոջ տաճարի հիմքը դրված չէր։