Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով. «Եթե փարավոնը խոսի ձեզ հետ և ասի՝ “Մի հրա՛շք ցույց տվեք”, այն ժամանակ դու կասես Ահարոնին. “Վերցրո՛ւ քո գավազանն ու գցի՛ր փարավոնի առաջ”. և դա վիշապ կդառնա»։ Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ և արեցին այնպես, ինչպես պատվիրել էր Տերը։ Ահարոնն իր գավազանը գցեց փարավոնի և նրա ծառաների առաջ, և դա օձ դարձավ։ Փարավոնը կանչեց իմաստուններին և կախարդներին. Եգիպտոսի մոգերն էլ իրենց կախարդություններով նույնն արեցին։ Յուրաքանչյուրն իր գավազանը գցում էր, և դրանք օձեր էին դառնում. բայց Ահարոնի գավազանը կուլ տվեց նրանց գավազանները։ Փարավոնի սիրտը կարծրացավ, և նրանց չլսեց, ինչպես որ ասել էր Տերը։
Կարդալ ԵԼՔ 7
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵԼՔ 7:8-13
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր