Գավիթը կանգնեցրեց վրանի ու զոհասեղանի շուրջը և վարագույրը կախեց գավթի մուտքին։ Այսպիսով Մովսեսն ավարտեց ամբողջ գործը։ Եվ մի ամպ ծածկեց ժողովի վրանը, և վրանը լցվեց Տիրոջ փառքով։ Մովսեսը չէր կարողանում մտնել ժողովի վրանը, որովհետև ամպը ծածկել էր այն, և Տիրոջ փառքը լցրել էր խորանը։ Երբ ամպը վերանում էր վրանի վրայից, Իսրայելի որդիները չվում էին իրենց բոլոր ճամփորդությունների ընթացքում։ Իսկ երբ ամպը չէր վերանում, չէին չվում մինչև նրա վերանալու օրը։ Որովհետև Տիրոջ ամպը ցերեկը վրանի վրա էր լինում, իսկ գիշերը դրա վրա կրակ էր լինում Իսրայելի ամբողջ ժողովրդի առաջ՝ նրանց բոլոր ճամփորդությունների ընթացքում։
Կարդալ ԵԼՔ 40
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵԼՔ 40:33-38
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր