ԵԼՔ 37:17-29

ԵԼՔ 37:17-29 ՆՎԱԱ

Աշտանակը պատրաստեց մաքուր ոսկուց. կոփածո պատրաստեց աշտանակը. դրա բունը և ճյուղերը, սկահակները, գնդիկներն ու ծաղիկներն իրենից էին ելնում։ Դրա կողքերից դուրս էին գալիս վեց ճյուղեր. երեք ճյուղ՝ աշտանակի մի կողմից, և երեք ճյուղ՝ աշտանակի մյուս կողմից։ Մեկ ճյուղի վրա կար երեք նշաձև սկահակ՝ գնդիկով և ծաղիկով։ Մյուս ճյուղի վրա էլ՝ երեք նշաձև սկահակ՝ գնդիկով և ծաղիկով։ Այսպես էին աշտանակից դուրս ելած վեց ճյուղերը։ Աշտանակի բնի վրա կային նշաձև չորս սկահակներ՝ իրենց գնդիկներով ու ծաղիկներով։ Երկու ճյուղերի տակ կար իրենից ելնող մեկ գնդիկ, մյուս երկու ճյուղերի տակ՝ իրենից մեկ գնդիկ, և երրորդ երկու ճյուղերի տակ՝ իրենից ելնող մեկ գնդիկ։ Այսպես էին այն վեց ճյուղերը, որոնք դուրս էին գալիս նրանից։ Նրանց գնդիկներն ու ճյուղերն իրենից էին՝ ամբողջությամբ կոփածո մեկ կտոր մաքուր ոսկուց։ Դրա յոթ կանթեղները, ունելիներն ու մոխրակալները պատրաստեց մաքուր ոսկուց։ Մի տաղանդ մաքուր ոսկի օգտագործեց պատրաստելու համար աշտանակն ու նրա ամբողջ սպասքը։ Սատիմի փայտից պատրաստեց խունկ ծխելու սեղանը։ Դրա երկարությունը մեկ կանգուն էր, լայնությունը՝ մեկ կանգուն՝ քառակուսի, և բարձրությունը՝ երկու կանգուն։ Դրա եղջյուրներն իրենից էին։ Մաքուր ոսկով պատեց դրա մակերեսը, դրա չորս կողմի պատերն ու եղջյուրները։ Դրա շուրջբոլորը պատրաստեց ոսկե մի եզրագոտի։ Եզրագոտու ներքևի մասում, երկու կողմերին նրա համար ոսկուց երկու օղակներ պատրաստեց. երկու անկյունների վրա՝ դրանց մեջ ձողեր անցկացնելու և սեղանը բարձրացնելու համար։ Ձողերը պատրաստեց սատիմի փայտից և դրանք պատեց ոսկով։ Պատրաստեց օծության սուրբ յուղը և մաքուր, անուշահոտ խունկը՝ յուղագործի արհեստով։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում