ԵԼՔ 34:1-7

ԵԼՔ 34:1-7 ՆՎԱԱ

Տերն ասաց Մովսեսին. «Քեզ համար քարե երկու տախտակնե՛ր կոփիր նախկինների նման։ Ես այդ տախտակների վրա պիտի գրեմ այն խոսքերը, որ նախկին տախտակների վրա էին, որոնք դու կոտրատեցիր։ Առավոտվա համար պատրա՛ստ եղիր և առավոտյան բարձրացի՛ր Սինա լեռը և այնտեղ լեռան գլխին կանգնի՛ր իմ առաջ։ Ոչ ոք չբարձրանա քեզ հետ, և ոչ ոք չերևա ամբողջ լեռան վրա. ոչ էլ մի ոչխար կամ արջառ արածի այդ լեռան ստորոտին»։ Մովսեսը երկու քարե տախտակներ կոփեց նախկինների նման։ Նա վաղ առավոտյան վեր կացավ, բարձրացավ Սինա լեռը, ինչպես որ Տերը պատվիրել էր իրեն, և իր ձեռքն առավ երկու քարե տախտակները։ Տերն ամպով իջավ, կանգնեց այնտեղ՝ նրա մոտ, և կանչեց իր անունը։ Տերն անցավ Մովսեսի առջևից և կանչեց. «Ես եմ Տերը, Տեր Աստվածը՝ Տեր ողորմած և գթած, համբերատար, առատ ողորմությամբ և ճշմարտությամբ, որ ողորմածություն եմ անում հազարավորների, որ ներում եմ անօրենություն, հանցանք և մեղք, բայց բնավ անպարտ չեմ թողնում հանցավորին և հայրերի անօրենությունը հատուցում եմ՝ պատժելով որդիներին և որդիների որդիներին՝ մինչև երրորդ և չորրորդ սերունդը»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում