ԵԼՔ 33:1-6

ԵԼՔ 33:1-6 ՆՎԱԱ

Տերն ասաց Մովսեսին. «Վե՛ր կաց այստեղից դու և այն ժողովուրդը, որին հանեցիր Եգիպտոսի երկրից, և գնա՛ այն երկիրը, որ երդվեցի տալ Աբրահամին, Իսահակին և Հակոբին՝ ասելով. “Քո սերնդին եմ տալու այն”։ Մի հրեշտակ կուղարկեմ քո առաջից և դուրս կանեմ քանանացիներին, ամորհացիներին, քետացիներին, փերեզացիներին, խևացիներին և հեբուսացիներին։ Նա ձեզ կմտցնի այն երկիրը, ուր կաթ ու մեղր է բխում։ Ես չեմ գնա ձեզ հետ նրա համար, որ դուք խստապարանոց ժողովուրդ եք. միգուցե ճանապարհին ձեզ բնաջինջ անեմ»։ Ժողովուրդը լսեց այս խիստ խոսքերը և սուգ արեց, ու ոչ ոք իր զարդերը իր վրա չկրեց, որովհետև Տերն ասել էր Մովսեսին. «Ասա՛ Իսրայելի որդիներին. “Դուք խստապարանոց ժողովուրդ եք. եթե մի րոպե ձեզ հետ վեր գնամ, բնաջինջ կանեմ ձեզ։ Հիմա ձեր վրայից հանե՛ք ձեր զարդերը, որպեսզի տեսնեմ, թե ի՛նչ եմ անելու ձեզ”»։ Եվ Իսրայելի որդիները Քորեբ լեռան մոտ հանեցին իրենց զարդերը։

ԵԼՔ 33:1-6 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր