ԵԼՔ 25:31-40

ԵԼՔ 25:31-40 ՆՎԱԱ

Մաքուր ոսկուց կպատրաստես մի աշտանակ. աշտանակը դրվագված պիտի պատրաստվի. դրա բունը, ճյուղերը, սկահակները, գնդիկներն ու ծաղիկներն իրենից ելնեն։ Վեց ճյուղեր պետք է դուրս գան դրա կողքերից. երեք ճյուղ՝ աշտանակի մի կողմից, և երեք ճյուղ՝ աշտանակի մյուս կողմից։ Մեկ ճյուղի վրա պետք է լինի երեք նշաձև սկահակ՝ գնդիկով ու ծաղիկով։ Մյուս ճյուղերի վրա էլ պետք է լինի երեք նշաձև սկահակ՝ գնդիկով ու ծաղիկով։ Այսպես դուրս եկած վեց ճյուղերը ելնեն աշտանակից։ Աշտանակի վրա լինեն նշաձև չորս սկահակներ՝ իրենց գնդիկներով ու ծաղիկներով։ Երկու ճյուղերի տակ իրենից պետք է լինի մեկ գնդիկ, մյուս երկու ճյուղերի տակ՝ իրենից մեկ գնդիկ, և երրորդ երկու ճյուղերի տակ՝ իրենից մեկ գնդիկ։ Այսպես պետք է լինեն այն վեց ճյուղերը, որոնք դուրս են գալիս աշտանակից։ Նրանց գնդիկներն ու ճյուղերը թող իրենից լինեն. ամբողջը դրվագված մեկ կտոր մաքուր ոսկուց լինի։ Դրա համար յոթ կանթեղ կպատրաստես, և կանթեղները դնեն այնպես, որ լույս տան դեպի առջևի կողմը։ Դրա ունելիներն ու դրա մոխրաթիերը պիտի լինեն մաքուր ոսկուց։ Մեկ տաղանդ մաքուր ոսկուց շինեն այս ամբողջ սպասքի հետ։ Նայի՛ր, որ լեռան վրա քեզ ցույց տրված օրինակի պես շինես»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում