Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ, որ ընծա բերեն ինձ։ Ամեն մարդուց, ում սիրտը հոժար է, վերցրե՛ք իմ ընծան։ Սրանք են այն ընծաները, որ պիտի վերցնեք նրանցից. ոսկի, արծաթ և պղինձ, կապույտ, ծիրանագույն, կրկնակի կարմիր, բարակ կտավ և այծի մազ, կարմիր ներկված խոյի մորթիներ, թեհաշի մորթիներ և սատիմի փայտեր, լույսի համար ձեթ և օծման յուղի ու անուշահոտ խնկի համար համեմունքներ, եղնգաքարեր և եփուդի ու լանջապանակի վրա ագուցվելու քարեր։ Ինձ համար մի սրբարան թող շինեն, որպեսզի բնակվեմ իրենց մեջ։ Բոլորը, ինչպես որ քեզ ցույց տվեցի՝ վրանի օրինակը և նրա ամբողջ սպասքի օրինակը, այնպես պիտի անեք։
Կարդալ ԵԼՔ 25
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵԼՔ 25:1-9
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր