Աստված ասաց հետևյալը. «Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ հանեցի Եգիպտոսի երկրից՝ ստրկության տնից։ Ինձանից բացի ուրիշ աստվածներ չունենաս։ Քեզ համար կուռք չշինես ո՛չ վերևում՝ երկնքում, ո՛չ ներքևում՝ երկրի վրա, և կամ երկրի տակ՝ ջրերի մեջ եղած բաների նմանությամբ։ Նրանց երկրպագություն չանես և չպաշտես նրանց, որովհետև ես՝ քո Տեր Աստվածը, նախանձոտ Աստված եմ, որ հայրերի անօրենության համար պատժում եմ որդիներին՝ մինչև նրանց երրորդ և չորրորդ սերունդը, որոնք ատում են ինձ, և ողորմում եմ նրանց մինչև հազարերորդ սերունդը, որոնք սիրում են ինձ և պահում են իմ պատվիրանները։
Կարդալ ԵԼՔ 20
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵԼՔ 20:1-6
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր