Հետևյալ օրը Մովսեսը նստեց ժողովրդին դատելու, և ժողովուրդը առավոտից մինչև երեկո կանգնել էր Մովսեսի մոտ։ Մովսեսի աները, տեսնելով ամենը, ինչ անում էր Մովսեսը ժողովրդին, ասաց. «Այդ ի՞նչ ես անում դու ժողովրդին. ինչո՞ւ ես դու մենակ նստում, իսկ ամբողջ ժողովուրդը առավոտից մինչև երեկո կանգնում է քեզ մոտ»։ Մովսեսն ասաց իր աներոջը. «Ժողովուրդը գալիս է ինձ մոտ՝ Աստծուց դատաստան հայցելու։ Երբ նրանք որևէ վեճ են ունենում, գալիս են ինձ մոտ. ես դատաստան եմ անում նրանց միջև և նրանց հասկացնում Աստծու հրամաններն ու նրա օրենքները»։ Մովսեսի աներն ասաց նրան. «Քո արածը լավ բան չէ. այդպես անպատճառ դու էլ կտանջվես, քեզ հետ եղած ժողովուրդն էլ, որովհետև քեզ համար շատ ծանր է այդ գործը. դու միայնակ չես կարող անել դա։
Կարդալ ԵԼՔ 18
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵԼՔ 18:13-18
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր