Ջրերը վերադարձան և ծածկեցին փարավոնի կառքերը, ձիավորներին ու բոլոր զորքերին, որոնք ծովն էին մտել իսրայելացիների ետևից։ Նրանցից մեկն էլ չմնաց։ Բայց Իսրայելի որդիները ծովի միջով ցամաքով գնում էին, իսկ ջրերը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էին նրանց համար։ Տերն այդ օրը Իսրայելին ազատեց եգիպտացիների ձեռքից։ Իսրայելը ծովի ափին մեռած տեսավ եգիպտացիներին։ Իսրայելը տեսավ այն հզոր ձեռքը, որ Տերը ցույց տվեց եգիպտացիների վրա։ Եվ ժողովուրդը վախեցավ Տիրոջից, հավատաց Տիրոջն ու նրա ծառա Մովսեսին։
Կարդալ ԵԼՔ 14
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵԼՔ 14:28-31
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր