Խոսե՛ք Իսրայելի ամբողջ ժողովրդի հետ՝ ասելով. “Այս ամսի տասին ամեն մեկն իր համար թող մի գառ առնի, ամեն մի տունը՝ մեկ գառ, ըստ իրենց հայրերի ընտանիքի։ Եթե մի ընտանիքի անդամները քիչ լինեն մեկ գառի համար, թող այդ ընտանիքը իր տան մոտ եղած հարևանի հետ առնի՝ ըստ անձերի թվի. այդ գառի համար հաշվե՛ք, թե ամեն մի անձը որչա՛փ կարող է ուտել։ Ձեր գառը պետք է լինի անարատ, արու և մեկ տարեկան գառ. այն ոչխարներից կամ այծերի՛ց վերցրեք։
Կարդալ ԵԼՔ 12
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵԼՔ 12:3-5
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր