Այսուհետև զորացե՛ք Տիրոջով ու նրա զորության ուժով։ Եվ Աստծու սպառազինությա՛մբ զգեստավորվեք, որպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել։ Որովհետև մեր պատերազմն արյան և մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների և պետությունների դեմ, այս խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։ Դրա համար Աստծու սպառազինությո՛ւնը վերցրեք, որ չար օրը կարողանաք դիմադրել ու ամեն բան հաղթահարելով՝ հաստատուն կանգնել։ Արդ հաստատո՛ւն կանգնեք՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորած ու արդարության զրահը հագած և ձեր ոտքերին պատրաստակամությունն իբրև կոշիկ հագած՝ խաղաղության Ավետարանը քարոզելու համար։ Եվ այդ բոլորի վրա հավատի վահա՛նն առեք, որպեսզի կարողանաք չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել։ Առե՛ք նաև փրկության սաղավարտը և Հոգու սուրը, որ Աստծու խոսքն է։ Ամեն ժամ աղոթե՛ք և խնդրե՛ք Հոգով. և սրա մեջ արթո՛ւն մնացեք հարատևությամբ և աղաչանքով բոլոր սրբերի համար, ինձ համար էլ, որպեսզի իմ բերանը բաց անելիս ինձ խոսք տրվի, որ Ավետարանի խորհուրդը համարձակ հայտնեմ, որի պատգամավորն եմ կապանքների մեջ, որպեսզի այն համարձակությամբ խոսեմ, ինչպես որ պարտավոր եմ։ Բայց որպեսզի դուք էլ գիտենաք իմ մասին, թե ի՛նչ եմ անում, ձեզ ամեն ինչ կտեղեկացնի Տյուքիկոսը՝ սիրելի եղբայրը և Տիրոջով հավատարիմ սպասավորը, որին ձեզ մոտ հենց դրա համար ուղարկեցի, որ մեր մասին տեղեկանաք, ու նա ձեր սրտերը մխիթարի։ Խաղաղությո՜ւն եղբայրներին և սեր՝ հավատով՝ Հայր Աստծուց ու Տեր Հիսուս Քրիստոսից։ Շնո՜րհ բոլոր նրանց, ովքեր մեր Տեր Հիսուս Քրիստոսին սիրում են անկեղծորեն։ Ամեն։
Կարդալ Եփեսացիներին 6
Կիսվել
Համեմատել տարբերակները: Եփեսացիներին 6:10-24
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր