Արդ աղաչում եմ ձեզ ես՝ Տիրոջ համար բանտարկյալս, որ այնպես ընթանաք, ինչպես վայել է այն կոչմանը, որի մեջ կանչվել եք. ամենայն խոնարհությամբ, հեզությամբ և համբերատարությամբ, սիրով միմյանց հանդուրժելով, ջանալով Հոգու միությունը խաղաղության կապով պահել։ Մեկ մարմին և մեկ հոգի, ինչպես որ մեկ է հույսը, որին կանչված եք։ Մեկ Տեր, մեկ հավատ, մեկ մկրտություն։ Մեկ Աստված ու բոլորի Հայր, որ բոլորի վրա է, բոլորի հետ ու բոլորի մեջ է։ Բայց մեզ՝ յուրաքանչյուրիս, Քրիստոսի պարգևի չափով շնորհ է տրված։ Դրա համար ասում է. «Ելավ բարձունքները, գերիներ տարավ և մարդկանց պարգևներ տվեց» (Սաղ. 68.18)։ Ի՞նչ է նշանակում «ելավ», եթե ոչ՝ որ նախ երկրի ստորին կողմերն իջավ։ Այն իջնողը նույն ինքն է, որ բոլոր երկինքներից ավելի վեր ելավ, որպեսզի ամեն ինչ լցնի։ Եվ նա ոմանց տվեց առաքյալներ լինելու, ոմանց՝ մարգարեներ, ոմանց՝ ավետարանիչներ, ոմանց՝ հովիվներ ու վարդապետներ՝ կատարելագործելու սրբերին ծառայության գործում՝ Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև ամենքս հասնենք հավատի միության և Աստծու Որդու ճանաչողության՝ որպես հասուն և կատարյալ մարդ Քրիստոսին չափանիշ ունենալով։
Կարդալ Եփեսացիներին 4
Կիսվել
Համեմատել տարբերակները: Եփեսացիներին 4:1-13
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր