Այս շնորհը տրվեց ինձ՝ բոլոր սրբերից հետինիս, որպեսզի Քրիստոսի անքննելի հարստությունը հեթանոսների մեջ ավետարանեմ և բոլորին լուսավորեմ, թե ի՛նչ է այն խորհրդի տնտեսությունը, որ դարեր շարունակ ծածկված էր Աստծու՝ տիեզերքի արարչի մեջ, որպեսզի այժմ եկեղեցու միջոցով երկնային իշխանություններին և պետություններին հայտնվի Աստծու բազմատեսակ իմաստությունը՝ համաձայն այն հավիտենական ծրագրի, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով իրագործեց։ Նրան հավատալով՝ համարձակություն ունենք վստահաբար Աստծուն մոտենալու։ Արդ աղաչում եմ, որ չվհատվեք ձեզ համար կրած իմ նեղությունների պատճառով, որոնք ձեր փառքն են։ Դրա համար ծնկի եմ գալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հոր առաջ, որից երկնքում ու այս երկրի վրա եղող ամեն ծնունդ անուն է ստանում, որպեսզի ըստ իր հարուստ փառքի զորություն տա ձեզ՝ իր Հոգու միջոցով ներքնապես ամրանալու, որպեսզի Քրիստոսը ձեր սրտերում հավատի միջոցով բնակվի, և դուք սիրո մեջ արմատացած ու հաստատված լինեք, որպեսզի բոլոր սրբերի հետ կարողանաք հասկանալ, թե ի՛նչ են լայնությունը և երկարությունը, բարձրությունը և խորությունը, ճանաչեք Քրիստոսի սերը, որ գերազանցում է ամեն գիտություն, որպեսզի Աստծու ամբողջական լիությամբ լցվեք։ Բայց նրան, ով մեր մեջ ներգործող զորությամբ կարող է առատությամբ ամեն բանից ավելին անել, քան որ խնդրում ենք ու իմանում, փառք նրան եկեղեցու մեջ, որ Քրիստոս Հիսուսով է, սերնդեսերունդ, հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Կարդալ Եփեսացիներին 3
Կիսվել
Համեմատել տարբերակները: Եփեսացիներին 3:8-21
7 օր
Կա Մեկը, ով քեզ համար խոստումներ ունի․․․ Այս հետաքրքիր վերնագիրը շատերիս մոտ հարց է առաջացնում, թե ո՞վ է այս մեկը։ Մենք հաճախ ենք մեկս մյուսին խոստումներ տալիս, սայակն ոչ միշտ ենք մեր խոստումները կատարում։ Սակայն կա Մեկը, Ով, երբ խոստում է տալիս, Իր խոստումից հետ չի կանգնում, և միշտ կատարում է այն, ինչ խոստացել է։ Առաջարկում եմ ընթերցել այս հետաքրքիր ընթերցանության ծրագիրը, որը վերաբերվում է մեր կյանքի համար Աստծո խոստումներին։
Ասում են, որ եթե որևէ բան երեք կամ չորս շաբաթ կարգապահ կերպով անես, ապա շատ հավանական է, որ դա դառնա քո կյանքի սովորություններից մեկը։Ոմանք իրենց առավոտը չեն կարող պատկերացնել առանց սուրճին ժամանակ հատկացնելու, ոմանք՝ թարմ լուրերին ծանոթանալու, ոմանք՝ սոցիալական ցանցերում գիշերվա ընթացքում կատարվածը ստուգելու․․․։ Գուցե շատ անգամ ես որոշել քո օրը Աստծո հետ սկսելու սովորությունը զարգացնել։ Սակայն ինձ համար յուրաքանչյուր առավոտ մի նոր պարգև է Տիրոջից, մի նոր սկիզբ, հնարավորություն սկսելու օրը մեզ համար ամենակարևոր ու առաջնային գործով՝ մեր սիրելի Փրկչի հետ նոր ու թարմ հարաբերությամբ։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր