Եփեսացիներին 2:1-7

Եփեսացիներին 2:1-7 ՆՎԱԱ

Եվ դուք, որ մեռած էիք հանցանքների ու մեղքերի պատճառով, որոնց մեջ մի ժամանակ ընթանում էիք այս աշխարհի սովորության համաձայն՝ ըստ կամքի այն իշխանի, որ իշխում է օդային տարածությունից, այն ոգու, որ այժմ ներգործում է ապստամբ որդիների մեջ։ Նրանց թվում նաև մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնական ցանկություններով՝ մարմնի ու մտքի կամքը կատարելով, և էությամբ բարկության արժանի որդիներ էինք մյուսների պես։ Բայց Աստված, որ հարուստ է ողորմությամբ, իր առատ սիրո համար, որով մեզ սիրեց, մինչ մեռած էինք մեղքերի հետևանքով, մեզ Քրիստոսի հետ կյանք տվեց։ Դուք շնորհով եք փրկված։ Նրա հետ մեզ հարություն տվեց և նրա հետ նստեցրեց երկնքում՝ Քրիստոս Հիսուսով, որպեսզի գալիք դարերում հավիտյան ցույց տա իր շնորհի գերազանց մեծությունը Քրիստոս Հիսուսով մեր հանդեպ ունեցած քաղցրությամբ։

Եփեսացիներին 2:1-7 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում