Եփեսացիներին 1:13-23

Եփեսացիներին 1:13-23 ՆՎԱԱ

Նրանով դուք էլ հուսացիք, երբ ճշմարտության խոսքը լսեցիք՝ ձեր փրկության Ավետարանը, որին հավատացիք, խոստացված Սուրբ Հոգով կնքվեցիք, որը մեր ժառանգության գրավականն է մինչև ժողովրդի փրկությունը, որպեսզի նրա փառքը գովերգենք։ Դրա համար ես էլ, լսելով Տեր Հիսուսի հանդեպ ձեր ունեցած հավատի և բոլոր սրբերի հանդեպ սիրո մասին, ձեզ համար գոհություն հայտնելուց չեմ դադարում՝ ձեզ իմ աղոթքներում հիշելով, որպեսզի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը՝ փառքի Հայրը, իրեն ճանաչելու համար տա ձեզ իմաստության և հայտնության հոգի, որ ձեր սրտի աչքերը լուսավորի, և ճանաչեք, թե ի՛նչ է նրա կոչման հույսը, ինչքա՛ն է սրբերի մեջ նրա փառավոր ժառանգության առատությունը, և որքա՛ն գերազանց ու մեծ է նրա զորությունը, որով նա զորացնում է մեզ՝ հավատացյալներիս՝ համաձայն իր զորավոր ուժի ներգործության։ Նա այն Քրիստոսով գործադրեց՝ նրան մեռելներից հարություն տալով, և նրան նստեցրեց իր աջ կողմում՝ երկնքում, ամեն իշխանությունից և պետությունից, զորությունից և տերությունից առավել վերև, ամեն անունից էլ վեր, որ անվանվում է ոչ միայն այս աշխարհում, այլև հանդերձյալում։ Եվ ամեն բան նրա ոտքերի տակ հնազանդեցրեց, նրան եկեղեցու գլուխ դրեց՝ ամեն ինչից վեր, որ է նրա մարմինը, այն լրումը, որ ամեն ինչ լցնում է ամեն ինչում։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում