Արեգակի տակ այս իմաստությունն էլ տեսա, և այն մեծ էր ինձ համար։ Մի փոքր քաղաք և մեջը քիչ մարդ, նրա դեմ մի մեծ թագավոր եկավ և պաշարեց այն ու նրա դեմ մեծամեծ պատնեշներ շինեց։ Բայց այնտեղ մի աղքատ իմաստուն գտնվեց և իր իմաստությամբ ազատեց քաղաքը. սակայն ոչ ոք չհիշեց այն աղքատ մարդուն։ Եվ ես ասացի. «Իմաստությունն ուժից լավ է, թեկուզ և աղքատի իմաստությունն արհամարհված լինի, և նրա խոսքը չլսեն»։ Իմաստունների մեղմ խոսքերն ավելի լավ են, քան անմիտների վրա իշխողի աղաղակը։ Իմաստությունը պատերազմական գործիքներից լավ է, բայց մի մեղավորը շատ բարիքներ է ոչնչացնում։
Կարդալ ԺՈՂՈՎՈՂ 9
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԺՈՂՈՎՈՂ 9:13-18
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր