ԺՈՂՈՎՈՂ 8:1-8

ԺՈՂՈՎՈՂ 8:1-8 ՆՎԱԱ

Իմաստունի պես ո՞վ կա և ո՞վ է խոսքի մեկնությունն իմացողը. մարդու իմաստությունը փայլեցնում է նրա երեսը, և նրա երեսի խստությունը փոխվում է։ Ես ասում եմ. «Պահի՛ր թագավորի հրամանը, մանավանդ Աստծու առաջ տրված երդման համաձայն։ Մի՛ շտապիր թագավորի առաջից գնալ, մի՛ կանգնիր չար գործի համար, որովհետև նա ամենը, ինչ որ ուզում է, անում է»։ Որովհետև թագավորի խոսքը զորավոր է. նրան ո՞վ կարող է ասել. «Ի՞նչ ես անում»։ Թագավորի պատվիրանը պահողը չարիքի չի հանդիպում, այլ իմաստունի միտքը ժամանակն ու դատելու եղանակը գիտի։ Որովհետև ամեն ինչի համար ժամանակ և դատաստան կա. չէ՞ որ մարդու վրա մեծ չարիք կա։ Որովհետև նա չգիտի, թե ի՛նչ է լինելու և ե՛րբ է լինելու. ո՞վ կարող է հայտնել նրան, թե ինչպե՛ս է լինելու։ Մարդ չկա, որ հոգու վրա իշխի, որ հոգուն արգելի, և մահվան օրվա վրա իշխող չկա, և պատերազմի մեջ ազատում չկա, և անիրավություն գործողը չի ազատվի։