ԺՈՂՈՎՈՂ 7:1-14

ԺՈՂՈՎՈՂ 7:1-14 ՆՎԱԱ

Բարի անունը թանկարժեք յուղերից լավ է, և մահվան օրը՝ ծննդյան օրից։ Լավ է սգի տուն գնալ, քան թե խնջույքի տուն, որովհետև սա՛ է ամեն մարդու վերջը, և ապրողը դա իր սրտի մեջ պիտի պահի։ Վիշտը ծիծաղից լավ է, որովհետև դեմքի տխրությամբ սիրտն ուրախանում է։ Իմաստունների սիրտը սգի տանն է, իսկ անմիտների սիրտը՝ ուրախության տանը։ Լավ է իմաստունների կշտամբանքը լսել, քան թե անմիտների երգը։ Որովհետև ինչպես փշերի ձայնն է կաթսայի տակ, այնպես էլ՝ անմիտի ծիծաղը. սա էլ է ունայն։ Որովհետև բռնությունը խենթացնում է իմաստունին. իսկ կաշառքն ապականում է միտքը։ Ավելի լավ է մի բանի վախճանը, քան նրա սկիզբը. համբերատար մարդը գոռոզ մարդուց լավ է։ Մի՛ շտապիր հոգով բարկանալ, քանի որ բարկությունը անմիտների ծոցում է հանգչում։ Մի՛ ասա. «Ինչո՞ւ էին առաջվա օրերը այս օրերից լավը», որովհետև իմաստությունից չէ, որ հարցնում ես այս բանը։ Իմաստությունը լավ է ժառանգության հետ և օգտակար է արեգակը տեսնողների համար։ Որովհետև իմաստության հովանին արծաթի հովանու պես է, բայց գիտության օգուտը սա է, որ իմաստությունն իր տերերին ապրեցնում է։ Նայի՛ր Աստծու գործին. որովհետև ո՞վ կարող է ուղղել նրա ծռածը։ Բարօրության օրը ուրա՛խ եղիր և չարիքի օրը՝ զգուշավոր. Աստված թե՛ մեկը, թե՛ մյուսը ստեղծեց, որ մարդ իրենից հետո լինելիք ոչ մի բան չգտնի։