ԺՈՂՈՎՈՂ 5:1-7

ԺՈՂՈՎՈՂ 5:1-7 ՆՎԱԱ

Երբ որ Աստծու տունը գնաս, զգո՛ւյշ եղիր, թե ինչ ես անում, և մոտեցի՛ր ավելին լսելու համար, ոչ թե անմիտների պես զոհը մատուցիր, որովհետև նրանք չգիտեն, որ չարություն են անում։ Բերանովդ մի՛ շտապիր, և սիրտդ Աստծու առաջ թող չշտապի խոսելու, որովհետև Աստված երկնքում է, իսկ դու՝ երկրի վրա. սրա համար էլ թող խոսքերդ քիչ լինեն։ Ինչպես որ երազը բազում մտազբաղությունից է գալիս, այնպես էլ անմիտի ձայնը՝ բազում բառերից։ Երբ Աստծուն ուխտ անես, այն կատարելը մի՛ ուշացրու, որովհետև նա անմիտների հանդեպ բարեհաճ չէ. ինչ որ ուխտում ես, կատարի՛ր։ Լավ է չուխտես, քան թե ուխտես և չկատարես։ Բերանիդ թույլ մի՛ տուր, որ մեղանչել տա մարմնիդ, և Աստծու պատգամաբերի առաջ մի՛ ասա. «Սխալվեցի»։ Ինչո՞ւ Աստված բարկանա քո խոսքի համար և քո ձեռքի գործերն ավերի։ Որովհետև երազների շատության մեջ ունայնություն և շատախոսություն կա, իսկ դու վախեցի՛ր Աստծուց։