Եվ ես տեսա, որ ամբողջ տքնանքն ու բոլոր ձեռքբերումները մարդու նախանձից են իր ընկերոջ նկատմամբ. սա էլ է ունայն և քամուն հետապնդում։ Անմիտը ծալում է իր ձեռքերը և իր միսն ուտում։ Ավելի լավ է մի բուռ հանգստությամբ լի, քան թե երկու բուռ՝ տքնանքով և քամուն հետապնդելով։ Ես շրջվեցի և ունայնություն տեսա արեգակի տակ։ Մեկը կա, որ մի հաջորդ չունի. ո՛չ որդի և ո՛չ եղբայր, բայց նրա ամբողջ աշխատանքը վերջ չունի, և նրա աչքը չի կշտանում հարստությամբ. «Ո՞ւմ համար եմ ես աշխատում և իմ անձը զրկում բարիքից»։ Ահա սա էլ է ունայնություն և չար զբաղմունք։
Կարդալ ԺՈՂՈՎՈՂ 4
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԺՈՂՈՎՈՂ 4:4-8
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր