ԺՈՂՈՎՈՂ 1:12-18

ԺՈՂՈՎՈՂ 1:12-18 ՆՎԱԱ

Ես՝ Ժողովողս, Երուսաղեմում Իսրայելի վրա թագավոր էի։ Եվ իմ միտքը տվեցի, որպեսզի փնտրեմ և իմաստությամբ քննեմ այն ամենը, ինչ որ լինում է երկնքի տակ. սա մի տխուր զբաղմունք է, որ Աստված տվել է մարդկանց որդիներին, որպեսզի զբաղվեն դրանով։ Ես տեսա այն բոլոր գործերը, որ գործվել են արեգակի տակ, և բոլորն ահա ունայնություն էին, քամուն հետապնդում։ Ծուռը չի կարող ուղղվել, և պակասողը չի կարող հաշվվել։ Սրտումս ասացի. «Ահա ես մեծացել եմ և առավել իմաստություն եմ ստացել, քան Երուսաղեմում ինձնից առաջ բոլոր եղածները, և իմ սիրտը շատ իմաստություն և գիտություն է տեսել»։ Ես իմ միտքը տվեցի իմաստությունը հասկանալու և խենթությունն ու անխելքությունը հասկանալու. հասկացա, որ սա էլ է քամու աշխատանք եղել։ Որովհետև շատ իմաստության մեջ շատ վիշտ կա, և գիտություն ավելացնողը տրտմությունն էլ է ավելացնում։