Երբ ես բարձրացա լեռը, որ առնեմ քարե տախտակները, տախտակներն այն ուխտի, որ Տերն արեց ձեզ հետ, քառասուն օր և քառասուն գիշեր մնացի լեռան վրա. ո՛չ հաց կերա և ո՛չ էլ ջուր խմեցի։ Տերն ինձ տվեց Աստծու մատով գրված այդ երկու քարե տախտակները, որոնց վրա գրված էին բոլոր այն խոսքերը, որ Տերը լեռան վրա ասել էր ձեզ կրակի միջից հավաքի օրը։ Քառասուն օր և քառասուն գիշեր հետո Տերն ինձ տվեց քարե այդ երկու տախտակները՝ ուխտի տախտակները։
Կարդալ Բ ՕՐԵՆՔ 9
Կիսվել
Համեմատել տարբերակները: Բ ՕՐԵՆՔ 9:9-11
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր