Բ ՕՐԵՆՔ 6:17-25

Բ ՕՐԵՆՔ 6:17-25 ՆՎԱԱ

Զգուշությա՛մբ պահեք ձեր Տեր Աստծու պատվիրանները, նրա վկայություններն ու կանոնները, որ պատվիրել է ձեզ։ Կկատարես, ինչ որ ուղիղ է և հաճելի Տիրոջ առաջ, որպեսզի լավ լինի քեզ համար, և դու մտնես ու ժառանգես այն լավ երկիրը, որ Տերը երդումով խոստացավ քո հայրերին, որպեսզի քո բոլոր թշնամիներին հալածես քո առջևից, ինչպես որ ասաց Տերը։ Երբ վաղը քո որդին քեզ հարցնի և ասի, թե՝ “Ի՞նչ են այդ պատվիրանները, կանոններն ու հրամանները, որ մեր Տեր Աստվածը պատվիրել է ձեզ”, այն ժամանակ քո որդուն կասես. “Մենք Եգիպտոսում փարավոնի ծառաներն էինք, և Տերը հզոր ձեռքով մեզ դուրս հանեց։ Տերը նաև մեծ և սոսկալի նշաններ ու հրաշքներ կատարեց մեր աչքերի առջև Եգիպտոսի դեմ, փարավոնի դեմ ու նրա ամբողջ տան դեմ։ Նա մեզ դուրս հանեց այնտեղից, որպեսզի բերի այն երկիրը, որ երդումով խոստացել էր մեր հայրերին, որ կտա մեզ։ Տերը մեզ պատվիրեց, որ այս բոլոր կանոնները կատարենք և վախենանք մեր Տեր Աստծուց, որպեսզի միշտ լավ լինի մեզ համար, և ողջ պահի մեզ, ինչպես որ այսօր։ Մեզ համար արդարություն կլինի, եթե մենք զգուշությամբ կատարենք այս բոլոր պատվիրանները մեր Տեր Աստծու առաջ, ինչպես որ նա պատվիրել է մեզ”»։

Բ ՕՐԵՆՔ 6:17-25 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում