Հովսեփի մասին ասաց. «Նրա երկիրը Տիրոջից օրհնված լինի Երկնքի ընտիր պարգևներով, ցողով, Ներքևում գտնվող անդունդների պարգևներով, Արեգակից առաջ եկած ընտիր բերքով, Ամեն ամսի ընտիր արդյունքներով, Հինավուրց սարերի ընտիր պտուղներով, Մշտնջենական բլուրների ընտիր արտադրանքով Եվ երկրի լիառատ, ընտիր արտադրանքով։ Մորենու մեջ բնակվողի բարեհաճությամբ Թող իջնի Հովսեփի գլխին՝ Իր եղբայրների մեջ երևելի եղողի գագաթին։ Նա գեղեցիկ է ցուլի առաջնեկի նման, Նրա եղջյուրները նման են միեղջերուի եղջյուրների. Դրանցով նա կհարվածի բոլոր ժողովուրդներին Մինչև երկրի ծայրերը։ Սրանք են Եփրեմի բյուրավորները Եվ Մանասեի հազարավորները»։
Կարդալ Բ ՕՐԵՆՔ 33
Կիսվել
Համեմատել տարբերակները: Բ ՕՐԵՆՔ 33:13-17
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր