Բ ՕՐԵՆՔ 17:14-20

Բ ՕՐԵՆՔ 17:14-20 ՆՎԱԱ

Երբ մտնես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ, տիրես նրան և բնակվես նրա մեջ ու ասես՝ “Ինձ վրա թագավոր դնեմ իմ շուրջը գտնվող բոլոր ազգերի նման”, անպատճառ քեզ վրա թագավոր կդնես նրան, որին կընտրի քո Տեր Աստվածը։ Քո եղբայրների՛ց քեզ վրա թագավոր կդնես. դու չես կարող քեզ վրա թագավոր դնել մի օտարականի, որ քո եղբայրը չէ։ Սակայն նա շատ ձիեր չունենա և ժողովրդին չվերադարձնի Եգիպտոս՝ ձիերը շատացնելու համար, որովհետև Տերը ձեզ ասել է. “Այդ ճանապարհով այլևս ետ չդառնաք”։ Նաև իր կանանց չշատացնի, որպեսզի իր սիրտը չխոտորվի, և իր համար շատ արծաթ ու ոսկի չկուտակի։ Բայց հենց որ նստի իր թագավորական գահին, թող գրի իր համար այս օրենքների պատճենն այն գրքից, որ ղևտացի քահանաների մոտ է։ Դա իր մոտ թող մնա, և այն կարդա իր կյանքի բոլոր օրերին, որպեսզի սովորի վախենալ իր Տեր Աստծուց, պահել այս օրենքի բոլոր խոսքերը և զգուշությամբ գործադրել այս կանոնները, որ իր սիրտը չմեծամտանա իր եղբայրների վրա, և այս պատվիրաններից աջ ու ձախ չշեղվի, որպեսզի իր և իր որդիների թագավորությունը երկար տևի Իսրայելի մեջ»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում