ԴԱՆԻԵԼ 11:29-35

ԴԱՆԻԵԼ 11:29-35 ՆՎԱԱ

Սահմանված ժամանակին պիտի վերադառնա և հարձակվի հարավի վրա, բայց այս անգամ նախկինի նման չի լինելու։ Որովհետև Կիտտիմի նավերը նրա դեմ պիտի գնան, և նա պիտի հուսալքվի։ Նա պիտի հետ դառնա ու ցասումով գործի սուրբ ուխտի դեմ։ Ետ պիտի դառնա և ուշադրություն դարձնի սուրբ ուխտը լքողներին։ Եվ նրանից զորքեր են ելնելու, նրանք պիտի սրբապղծեն սրբարանը՝ ամրոցը, և դադարեցնեն մշտնջենական զոհը, փոխարենը ավերող գարշելի քանդակը պիտի դնեն։ Եվ ուխտի դեմ ամբարշտություն անողներին պիտի հրապուրի շողոքորթությամբ, բայց իր Աստծուն ճանաչողների ժողովուրդը ուժգնորեն պիտի ընդդիմանա։ Եվ ժողովրդի իմաստունները շատերին պիտի հասկացնեն, բայց մի որոշ ժամանակ պիտի ընկնեն սրով ու բոցով, գերությամբ ու հափշտակությամբ։ Եվ ընկնելիս նրանք մի փոքր օգնություն պիտի ստանան, և շատերը շողոքորթություններով պիտի հարեն նրանց։ Եվ իմաստուններից ոմանք պիտի ընկնեն, որպեսզի նրանց զտի և մաքրի ու սպիտակեցնի մինչև վախճանի ժամանակը, որովհետև այն գալու է սահմանված ժամանակին։